Արժանահավատ ինսայդերներից հայտնի է դարձել, որ Apple ընկերությունը ֆիրմային «չոլկա»-ի փոխարեն, FaceID համակարգի համար սելֆի տեսախցիկի տեղում օվալաձեւ կտրվածք կանի։ Հաղորդվում է, որ ընկերությունը լուծում է գտել հեռախոսի տիրոջ դեմքի սքաների օգնությամբ պաշտպանության գործառույթը պահպանելու համար, գրում է Planet Today-ը։
Ինսայդերը հայտնել է, որ մի շարք փորձարկումներից հետո համակարգն արդեն արդյունավետ աշխատանք է ցուցադրել։ Նախկինում շատերը կարծում էին, որ Apple-ն ունի երկու լուծում՝ կամ հրաժարվել FaceID համակարգից եւ հեռացնել նյարդայնացնող «չոլկան», կամ թողնել պաշտպանիչ գործառույթն ու ֆիրմային կտրվածքը:
Ըստ երեւույթին, Apple-ի ինժեներներին հաջողվել է մի ձեռքով երկու ձմերուկ բռնել, քանի որ մի քանի աղբյուրներ նախկինում հայտնել էին նույն կտրվածքի մասին։
Երկար ժամանակ է, ինչ բավականաչափ խոսակցություններ են պտտվում գալիք iPhone 14-ի մասին: Հայտնի է, որ սմարթֆոնը կստանա 6,1 եւ 6,7 դյույմանոց էկրաններ՝ համապատասխանաբար կրտսեր եւ ավագ տարբերակների համար։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ամեն ինչ սովորական կլինի, միայն թե որոշ մոդելներ կստանան 48 մեգապիքսելանոց սենսոր։





























