Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտտիին առաքելական նոր նվիրակ է նշանակել Բելառուսում։ Մինչ այդ, 2001 թվականի դեկտեմբերից սկսած՝ Կլաուդիո Գուջերոտտին առաքելական նվիրակ էր Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Newsru.com-ը։
Այս պաշտոնը դիվանագիտական է։ Նվիրակը Հռոմի Պապի դիվանագիտական ներկայացուցիչն է այս կամ այն երկրում, որի հետ Վատիկանը դիվանագիտական հարաբերություններ ունի։
56-ամյա արքեպիսկոպոսը ծնվել է Վերոնայում, հոգեւորական է ձեռնադրվել 1982 թվականին։
Գուջերոտտին ավարտել է Վենետիկի պետական համալսարանի արեւելյան լեզուների ֆակուլտետը։




























