Հուլիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ զոհվածը N զորամասի զինծառայող, 34-ամյա Անդրեյ Ալեքսեյի Հարությունյանն է: Վերջինս գրանցված էր ԼՂՀ Մարտունու զինկոմիսարիատում:
Դեպքի մանրամասները ճշտվում են:




























