Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հանաձայնագիրը ոչ մի ընդհանուր բան չունի գազի թեմատիկայի հետ,- հայտարարել է ԵՄ հանձնակատարի էներգետիկ հարցերով քարտուղար Անդրիսա Պիբելգսա Ֆերան Տարադելաս Էսպունին։

«Նույնիսկ շատ լավ է, որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են հարաբերություններ հաստատել, ճիշտ է, Ադրբեջանը կարող է եւ չկիսել այդ տեսակետը, քանզի ղարաբաղյան հարցը դեռեւս լուծված չէ եւ դա բարդացնում է Ադրբեջանի ու Թուրքիայի բանակցությունների գործընթացը։ Ադրբեջանը կարող է համարել, որ հայ-թուրքական երկխոսությունը ագրեսիվ քայլ է իր նկատմամբ»,- հայտարարել է Էսպունին։ Ընդ որում նա կողմերին կոչ է արել քաղաքականությունը տարանջատել էներգետիկայից, քանի որ այդ երկու ոլորտների միացումը կդառնա «թունդ խառնուրդ, վտանգավոր կոկտեյլ»։ «Ես հույս ունեմ, որ Եվրոպայի էներգետիկ մատակարարը դառնալու Ադրբեջանի, իսկ Թուրքիայի՝ ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ցանկությունները կգերակայեն քաղաքական ամբիցիաների նկատմամբ»,- հայտարարել է նա։ Ըստ նրա, քաղաքականությունը էներգետիկայից հարկ կլինի անջատել ամեն դեպքում, քանի որ Լեռնային Ղարաբաղի կամ առանց նրա, հայ-թուրքական կարգավորված հարաբերություններով կամ առանց դրանց, Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եվրոպային որպես գազի մատակարար, իսկ Թուրքիան որպես տարանցիկ երկիր։

Նշենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին ընդգրկված են Nabucco էներգետիկ նախագծում, որը Ադրբեջանից գազի մատակարարումներ է նախատեսում Թուրքիայի ու Եվրոպայի տարածքով։ Սակայն հայ-թուրքական կարգավորված հարաբերությունները եւ երկկողմ արձանագրությունների ստորագրումը Բաքվի բացասական ռեակցիան է հարուցել ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճառով։ Մինչդեռ, Եվրամիությունը ողջունել էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը՝ հայտարարելով, որ դա «օգտակար կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»։