Օտտավայում ամենաուժեղ փոթորկի պատճառով, հուլիսի 17-ին դադարեցվել է Bluesfest երաժշտական փառատոնը. Փլուզվել է նրա հիմնական բեմը: Вести.Ru-ն, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հաղորդել է, որ այդ 12 մետրանոց համալիր կառույցը փլուզվել է քամուց երեկոյան համերգի սկսվելուց մոտ 20 րոպե անց:
Կա մեկ զոհ, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, փառատոնի բոլոր ելույթները լրացուցիչ բեմերում դադարեցվել են:



























