Արագածոտնի մարզում գայլերն ակտիվացել են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղապետ Ա.Կարապետյանից տեղեկատվություն  է ստացվել, որ հուլիսի 17-ին ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Վարազդատ Հովհաննիսյանին պատկանող 30 գլուխ ոչխար: