Ոստիկանության Չարենցավանի բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 17։40-ի սահմաններում 58-ամյա Վանիկ Մ.-ի վարած «ԿՌԱԶ-25661» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան-Ալափարս ճանապարհի խաչմերուկում բախվել է 28-ամյա Խաչատուր Ս.-ի վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ պատահարի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդն ու նրա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























