Դեղորայքային թունավորումով հուլիսի 15-ին Մ.Հերացու անվան թիվ 2 համալսարանական կլինիկա է տեղափոխվել Երեւան քաղաքի Շրջանցիկ թունելի թիվ 49 տան բնակիչ, մեկ տարեկան Մերուժան Գրիգորյանը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Նույն օրը ժամը 16.00 տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 64 տան բնակիչ 23-ամյա Ալինա Հովհաննիսյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:



























