Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրեգորի Տաբատաձեին` հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները, կարեւորելով Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Տաբատաձեն մտքեր են փոխանակել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ, անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային հարցերին: