Հայաստանում փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4388 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 379266 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2754131 վերջին մեկ օրում` 9595 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 25944 պացիենտ: Մեկ օրում աճել է 2021-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 343714 անձ` վերջին մեկ օրում 2359 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8065 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1543 է: