Առաջիկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում, գրում է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկացմամբ` աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Ժորա Գալստյանը։ Առաջիկայում պաշտոնանկություն է սպասվում նաեւ մյուս տեղակալին՝ Արա Հարությունյանին։ Վերջինս առայժմ արձակուրդում է, եւ չի բացառվում, որ հենց արձակուրդով էլ ավարտվի նրա պաշտոնավարումը։ «Նշենք, որ այս տեղակալները ՀՀԿ-ական են, եւ ծառայության պետ Արտեմ Ասատրյանը նրանց ժառանգություն է տացել Վազգեն Խաչիկյանից։
Մեր աղբյուրը չի բացառում, որ այս պաշտոնանկությունները պայմանավորված են Խաչիկյանի գործով։ Նշենք նաեւ, որ Ժորա Գալստյանի տեղը դեռ թափուր է, որոշ լուրերի համաձայն՝ այդ պաշտոնում պատրաստվում են նշանակել ՏՏ ոլորտի մի ներկայացուցչի։ Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ Արտակ Գրիգորյանի վիճակը, չի բացառվում, որ նա նույնպես կադրային փոփոխությունների շրջանակում լքի նախարարությունը»,-գրում է «Հրապարակ»-ը։




























