NEWS.am-ի տեղեկություններով, այսօր` հուլիսի 20-ի վաղ առավոտյան Նար-Դոսի փողոցի 75 շենքի բակում երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել, ով փորձել է գողություն անել շենքի բնակարաններից մեկից, սակայն պատշգամբից ցած է ընկել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հաստատել են, որ, իսկապես, նշված վայրում դիակ կա ընկած: Ըստ այդմ, նշվել է, որ այսօր՝ 07։30-ին, քաղաքացիների կողմից ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում 25-30 տարեկան երիտասարդի դիակ կա։ Մեկնած խումբը պարզել է, որ Նար-Դոսի փողոցի 75 շենքի 88 բնակարանի պատշգամբից նույն բնակարան գաղտնի մուտք գործելու ժամանակ վայր է ընկել եւ մահացել 22-ամյա Արսեն Հովհաննիսյանը։
Դեպքի հանգամանքները պարզվում է, կատարվում է քննություն:
Ներկայումս դեպքի վայրում են գտնվում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ:



























