2022 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին՝ Պեկինի Ազգային մարզադաշտում:
Ծրագիրը բաղկացած էր 15 մասից, այդ թվում՝ մարզիկների շքերթի եւ օլիմպիական կրակի վառման։
Բացման արարողությունից առաջ տեղի է ունեցել կադրիլներից բաղկացած նախնական շոու, որը ներկայացրել են հինգից մինչեւ 70 տարեկան կատարողներ։
Մեծ ու փոքր քաղաքների հրապարակներում մարդիկ ինքնաբուխ հավաքվում են միասին։ Երգում եւ պարում են աշխատանքից ազատ ժամանակ, փոխանցում է China Daily-ն։





























