Երեւանի նախագահության օրոք նրա առաջնահերթությունների իրականացումը էական ներդրում կլինի կազմակերպության ամրապնդման գործում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը։
Դիվանագետը հիշեցրել է, որ այս տարին ՀԱՊԿ-ի համար հոբելյանական է՝ կազմակերպությունը շուտով կնշի Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը, ինչպես նաեւ՝ բուն կազմակերպության ձեւավորման 20-ամյակը։
«Եւ խորհրդանշական ամսաթվերի հետ կապված՝ նախատեսվում են մի շարք նշանակալի իրադարձություններ եւ միջոցառումներ։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, եւ հանրության դատին ըստ արժանվույն ներկայացնելու բան ունենք»,- ասել է Աղասանդյանը։
ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայկական նախագահության Փաշինյանի ներկայացրած առաջնահերթությունները, միաձայն աջակցություն են ստացել մնացած անդամ պետությունների կողմից։
ՀԱՊԿ-ում կարծում են, որ այս առաջնահերթությունների իրականացումը էական ներդրում կլինի կազմակերպության հետագա զարգացման եւ ամրապնդման, նրա ներուժի եւ հնարավորությունների մեծացման, միջազգային ասպարեզում նրա վարկանիշի եւ հեղինակության բարձրացման համար ընդհանուր ջանքերում՝ ի շահ ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների եւ նրանց անվտանգության։





























