Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության աշխատանքը շարունակվում է ամենօրյա ռեժիմով, կարիք չկա խոսել դիտորդների թվի կրճատման միտումների մասին: Այդ մասին այսօր տեղեկացրել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցչությունը Հրադադարի ռեժիմի համակարգման եւ վերահսկողության համատեղ կենտրոնում, գրում է Դոնեցկի լրատվական գործակալությունը:
«ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչներին հետ կանչելու մտադրության մասին ԶԼՄ-ներում հայտարարություններից հետո մենք շատ խնդրանքներ ենք ստանում հաստատել կամ հերքել սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությունը, իբրեւ, Դոնեցկի տարածքից Առաքելության ներկայացուցիչներին տարհանելու մեկնարկի մասին: Այսօրվա դրությամբ՝ մենք կարող ենք ասել, որ Առաքելության աշխատանքն իրականացվում է ամենօրյա ռեժիմում: Դրանում մեզ նաեւ հավաստիացնում են ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության տեղական թիմի ներկայացուցիչները»,-նշել են Համակարգման եւ վերահսկողության համատեղ կենտրոնում:
Այնտեղ հավելել են, որ ներկայում Հանրապետությունում ԵԱՀԿ ներկայացուցիչների ընդհանուր թիվն էապես չի փոխվել. առաքելության կազմը մի քանի անգամ գերազանցում է COVID-19 համավարակի առաջին ալիքի ժամանակ առկա կազմի թիվը:
Կենտրոնում նաեւ հիշեցրել են, որ ԵԱՀԿ աշխատակիցներն իրականացնում են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության եւ Ուկրաինայի շփման գծով ամենօրյա երթեւեկություն պլանային ռոտացիաների, ինչպես նաեւ արտակարգ բժշկական տարհանումների շրջանակում:
«Ընդ որում՝ Մոսկվան ժամանակին ուղարկում է մեզ ծանուցումներ այս կամ այն անցակետը հատելու մասին՝ նշելով ուղղություններն անցակետում աշխատանքն առանց ուշացումների կազմակերպելու համար: Օրինակ՝ այսօրվա անցման մասին մեզ ծանուցել են դեռեւս փետրվարի 10-ի առավոտյան. Առաքելությունը պլանավորել էր անցակետի երկու հատում»,-ընդգծել են ներկայացուցչությունում:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ այսօր Դոնեցկում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության վեց ավտոմեքենա է հատելու շփման գիծը Ուկրաինայի ուղղությամբ «Ալեքսանդրովկա» անցակետով: Նշվում է, որ դա կարող է վկայել Դոնեցկի Հանրապետությունից տարհանումը մեկնարկելու մասին: Ավելի ուշ ԵԱՀԿ տարհանման մասին տեղեկատվությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ եւ տելեգրամյան ալիքներ:
Դոնեցկի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքական հարցերով մինսկի ենթախմբում Հանրապետության ներկայացուցիչ Վլադիսլավ Բերդիչեւսկին հայտնել է, որ Առաքելության Դոնեցկի գրասենյակը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, սակայն այն կարող են լքել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները:





























