Ֆրանսիայի «Հանրապետականներ» աջակողմյա կուսակցությունից նախագահի թեկնածու Վալերի Պերկեսը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցելու թեման օրակարգում չի լինի, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլին: Ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը դեռեւս պաշտոնապես չի հայտարարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին:

«Ուկրաինացիների հետ պետք է խոսել անկեղծ եւ ասել, որ նրանց անդամակցության հարցը ՆԱՏՕ-ի օրակարգում չկա»,- ասել է Պերկեսը Փարիզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի թեկնածուն, ինչպես եւ «Հանրապետականներ» կուսակցությունը հանդես են գալիս հանուն «ուժեղ» Եվրամիության, կոշտ վերաբերմունք ունի Մեծ Բրիտանիայի նկատմամբ ԵՄ կազմից դուրս գալու պատճառով: Տնտեսական լիբերալիզմի նկատմամբ իր հակվածության մասին խոսելիս քաղաքական գործիչը 2021 թվականի օգոստոսին հայտարարել է, որ «երկու երրորդով Մերկել է, մեկ երրորդով՝ Թետչեր»: