Ոստիկանության Շենգավիթի բաժնում «Արմենիա» բժշկական կենտրոնից հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 67-ամյա Զարեհ Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հիվանդանոցում հայտնել է, որ հունիսի 16-ին, ժամը 20.00-ին, Բագրատունյաց փողոցի Երեւանյան լճի կամուրջի սկզբնամասում իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային է բախվել 51-ամյա Լեւոն Ա.-ի «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով ինքն ստացել է վնասվածք:
Կատարվում է քննություն:



























