Երեւան-Սեւան ճանապարհի 31-րդ կմ-ին հուլիսի 20-ին վթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ 33-ամյա Արմեն Բ.-ի վարած «Մերսեդես Բենց 230 E» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի ծառին:
Վթարի հետեւանքով ուղեւորը` 46-ամյա Աշոտ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























