Ընդդիմությունն, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, իշխանությունների հետ արտահերթ ընտրությունների թեմայով երկխոսություն չի իրականացնում։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։

«Իսկ ի՞նչ քննարկել. ՀԱԿ-ն ասում է՝ արտահերթ ընտություններ պետք են, իշխանություններն ասում են՝ ոչ, պետք չեն։ Ահա եւ ամենը, ի՞նչ երկխոսություն կարող է լինել այս հարցի շուրջ, իսկ եթե երկխոսություն կա, ուրեմն գոյություն ունեն քննարկման այլ նպատակներ»,- հայտարարեց նա։

Գործարար պատգամավորի խոսքով, իշխանությունների հետ երկխոսելու ՀԱԿ-ի իրական նպատակը decision making-ի գործընթացին իր մասնակցության ապահովումն է, քանի որ «կոնգրեսականները» գիտակցում են, որ ոչ ընտրությունների, ոչ էլ բողոքի զանգվածային ակցիաների միջոցով իշխանության չեն կարող գալ։ «Իշխանությունները ՀԱԿ-ի հետ երկխոսության գնում են քաղաքական դաշտում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու համար։ Չնայած, որ երկու բեւեռների նպատակները տարբեր են, երկխոսության արդյունքում կշահի ժողովուրդը»,- նկատեց Բադեյանը: