Երեւանի Արաբկիր վարչական շրջանում  այսօր նշվել է Եվգենյա Համաբարձումյանի 100 ամյակը: Այս մասին հայտնում են վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում:

Եվգենյա Համաբարձումյանը ծնվել է 1922 թ. փետրվարի 15-ին՝ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթան գավառի (Նախիջևան) Փառակա գյուղում:

100-ամյա մանկավարժն իր երկարակեցության գաղտնիքը համարում է համբերատարությունն ու նվիրված աշխատանքը:

Կրծքին աշխատանքի հերոսի շքանշաններ են՝ մեկդարյա վաստակի վավերագրեր: Վեց զավակ է մեծացրել, բայց թոռների ու ծոռների թիվը չի բարձրաձայնում. ասում է՝ չի կարելի:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Եվգենյա տատիկի հուշամեդալները համալրում է ‹‹Խրիմյան Հայրիկ›› հուշադրամով. ‹‹Շատ ուրախ եմ, որ Արաբկիրում ունենք 100 տարին լրացած մայր, տատ և ուսուցիչ: Խոնարհվում եմ Ձեր վաստակի առաջ, և շնորհակալ եմ Ձեր ընտանիքին այսքան սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ Ձեզ շրջապատելու համար››: