Սովորական բենզինի մեջ եգիպտացորենի կենսազանգվածից ստացված էթանոլի օգտագործումը չի նվազեցրել ջերմոցային գազերի արտանետումները, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Վիսկոնսինի համալսարանի նոր հետազոտությունը։
ԱՄՆ-ի վերականգնվող վառելիքի դաշնային ստանդարտը հանգեցրել է աճեցվող եգիպտացորենի քանակի ավելացման, որի կենսազանգվածն օգտագործվում է «եգիպտացորենի» էթանոլ արտադրելու համար, ապա ավելացվում է բենզինի մեջ։
Գիտնականները պարզել են, որ իրականում եգիպտացորենից ստացված կենսավառելիքն ավելի վատ է, քան սովորական բենզինը․ դրանից ածխածնի արտանետումների քանակը առնվազն 24 տոկոսով ավելի շատ է եղել՝ պարարտանյութերի ավելացման եւ ջրի որակի վատթարացման պատճառով, հաղորդում է Lenta-ն։
Վերականգնվող վառելիքի ասոցիացիան համաձայն չէ ուսումնասիրության արդյունքների հետ: Ասոցիացիայի ղեկավար Ջեֆ Կուպերը մեթոդաբանությունն անվանել է սխալ այն պատճառով, որ գիտնականներն արբանյակային պատկերներ են օգտագործել արտանետումները չափելու համար: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության 2019 թվականի զեկույցում ասվում է, որ եգիպտացորենի էթանոլի ջերմոցային գազերի արտանետումները 39 տոկոսով ցածր են սովորական բենզինից։





























