Մոսկվայում փետրվարի 18-ին կկայանան Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։
Կրեմլը հաղորդում է, որ նախատեսվում է քննարկել ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաեւ եվրոպական անվտանգության արդիական խնդիրները։




























