Չինաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկոսները նկարագրել են երկրագնդի միջուկի ագրեգատային վիճակն ու բաղադրությունը, պարզվել է, որ այն գտնվում է միաժամանակ եւ՛ հեղուկ, եւ՛ պինդ վիճակում, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Nature-ին։
Երկրի միջուկի կառուցվածքը հասկանալու համար գիտնականները համակարգչով մոդելավորել են ընդերքում տեղի ունեցող գործողությունները: Պարզվել է, որ այնտեղ պարունակվող 64 ատոմները գտնվում են, այսպես կոչված, սուպերիոնային վիճակում, այսինքն՝ հեղուկի եւ պինդի միջեւ միջանկյալ վիճակում։ Այսպիսի արդյունք ստեղծում են թթվածնի իոնները, որոնք կազմում են պինդ նյութ, եւ ջրածնի իոնները, որոնք լողում են շուրջը եւ մի տեսակ հեղուկ են ներկայացնում: Միջուկի հիմքում երկաթի եւ այլ մետաղների ատոմներն են, որոնք բյուրեղային վիճակում են:
2021թ․ մարտին Ավստրալիայի ազգային համալսարանի մասնագետներն ապացուցել են, որ Երկրի ներքին միջուկը կրկնակի է, բացի այդ, այն անհայտ շերտ է պարունակում։





























