Փետրվարի 17-ին` ժամը 09:57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 բեռնատար ավտոմեքենա:





























