Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ այն երկրները, որոնք պայքարում են COVID-19-ի դեպքերի աճի դեմ, կարող են որոշ իրավիճակներում կրճատել կարանտինի տեւողությունը:
ԱՀԿ-ն հայտնել է, որ նոր առաջարկությունները կարող են օգտակար լինել այն երկրների համար, որտեղ հիմնական ծառայությունները ճնշման տակ են:
Օրինակ, կարանտինը կարող է կրճատվել մինչեւ 10 օր առանց թեստի եւ 7 օր, եթե թեստը բացասական է՝ պայմանով, որ անձի մոտ որեւէ ախտանիշ չի հայտնվի, հայտնել է ԱՀԿ-ն։
Որոշ երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Շվեյցարիան, արդեն կրճատել են կարանտինի ժամկետը՝ օմիկրոնի ալիքին դիմակայելու համար:




























