Էկվադորի օրենսդիրները հաստատել են բռնաբարության հետեւանքով աբորտների կանոնները  սահմանող օրենքը Սահմանադրական դատարանի՝ նման աբորտներն ապաքրեականացնող որոշումից հետո, հայտնում է AP-ն։

Էկվադորում աբորտները թույլատրվում էին միայն այն դեպքում, երբ հղիության պատճառով կնոջ կյանքին վտանգ էր սպառնում։

Նոր միջոցը թույլ է տալիս մինչեւ 12 շաբաթ հղիության արհեստական ​​ընդհատումներ կատարել քաղաքային բնակավայրերում չափահաս կանանց համար եւ մինչեւ 16 շաբաթ՝ անչափահասների եւ մեծահասակների համար գյուղական բնակավայրերում:

Անցյալ ապրիլին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ աբորտը բռնաբարության դեպքերում պետք է ապաքրեականացվի, սակայն օրենսդիր մարմիններին կանոնները կիրառելու ազատություն տրամադրեց:

Որպեսզի միջոցառումն օրենք դառ, այն պետք է ստորագրվի նախագահի կողմից:

Կանանց իրավունքների ակտիվիստ Անա Վերան հայտարարել է, որ բռնաբարության դեպքում աբորտի իրավունքը երաշխավորող օրենքը «կանանց եւ աղջիկներին թույլ կտա որոշել՝ ցանկանում են նրան պահպանել, թե ընդհատել հղիությունը»: «Ոչ մի կնոջ չի կարելի ստիպել մայրանալ, բայց նաեւ չի կարելի ստիպել ընդհատակում աբորտ անել»,- ասել է նա՝ նշելով, որ հղիության արհեստական ​​ընդհատման արգելքը չի կանգնեցրել կանանց փնտրել այդպիսիք:

Լատինական Ամերիկայում, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Կուբայում աբորտներն թույլատրված են առանց սահմանափակումների։ Բոլիվիան, Կոլումբիան եւ Պերուն թույլ են տալիս աբորտ անել բռնաբարության կամ ինցեստի դեպքում։ Բրազիլիան, Գվատեմալան, Պանաման, Պարագվայը եւ Վենեսուելան արգելում են աբորտները, եթե հղիությունը չի վտանգում կնոջ առողջությունը։

Սալվադորը, Նիկարագուան, Հոնդուրասը եւ Դոմինիկյան Հանրապետությունն արգելում են հղիության արհեստական ​​ընդհատումն առանց որեւէ բացառության: