Հնագետները Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնաբերել են երկրի ամենահայտնի շենքերից ամենահինը, որոնց տարիքը կազմում է առնվազն 8500 տարի, հաղորդում Է CNN-ը:
Դեպարտամենտի կողմից կազմակերպված հնագիտական ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերված շենքերը գտնվում են Աբու Դաբի քաղաքից դեպի արեւմուտք՝ Գագա կղզում։
Շինություններն իրենցից ներկայացնում են «պարզ կլոր սենյակներ»՝ գրեթե մեկ մետր բարձրությամբ պահպանված քարե պատերով։ Թիմի հայտարարության մեջ ասվում է, որ շինությունները «հավանաբար տներ էին մի փոքր համայնքի համար, որը, հնարավոր է, ողջ տարին ապրում էր կղզում»:
Նրանք ավելացրել են, որ այս հայտնագործությունը ապացուցել է նեոլիթյան բնակավայրերի գոյության փաստը, նախքան հեռավոր ծովային առեւտրային ուղիները հայտնվելը՝ ենթադրելով, որ իրականում դրանք խթան չեն եղել տարածքի բնակավայրերի համար, ինչպես նախկինում կարծում էին հնագետները։
Հայտնաբերվել են նաեւ հարյուրավոր արտեֆակտներ, այդ թվում՝ «նետերի նուրբ մշակված քարե ծայրեր, որոնք օգտագործվել են որսի համար»:



























