Հյուսիսային կիսագնդի հյուսիսում տարվա անձրեւոտ օրերի ընդհանուր քանակի կրճատումը նպաստում է բույսերի համար գարնան ավելի վաղ գալուստին: Ընդ որում, կլիմայի փոփոխության պատճառով ավելի բարձր ջերմաստիճանները հանգեցնում են նրան, որ վերջին տասնամյակում առաջին տերեւները ավելի շուտ են հայտնվում, գրում Է Nature Climate Change-ը։
Այս ուսումնասիրության համահեղինակներից մեկը, Օհայոյի պետական համալսարանի աշխարհագրության պրոֆեսոր Լյու Դեշենը կարծում է, որ իրենց աշխատանքը ցույց է տալիս, որ անձրեւոտ օրերի ավելի փոքր քանակությունը կանաչի վաղ առաջացման տեսակետից երկրորդ դերն է խաղում։
«Գիտնականները նախկինում հիմնականում նայում էին, թե ինչպես է ջերմաստիճանն ազդում առաջին տերեւների առաջացման վրա, եւ եթե նրանք ընդհանրապես հաշվի են առել տեղումները, ապա միայն դրանց ընդհանուր քանակը։ Սակայն այստեղ կարեւոր է ոչ թե տեղումների ընդհանուր քանակը, այլ այն, թե որքան հաճախ անձրեւ է գալիս», - ասում է Լյու Դեշենը։
Արդյունքում կլիմայագետները հաշվարկել են, որ տեղումների հաճախականության նվազումը հանգեցնում է գարնան ավելի վաղ գալուստին, եւ այդ ժամկետները յուրաքանչյուր տասնամյակում մեկ-երկու օրով տեղաշարժվելու են մինչեւ 2100 թվականը՝ նախկին կանխատեսումների համեմատությամբ։
«Մենք պետք է ապագայում ավելի վաղ գարուն ակնկալենք այն բանի համեմատ, թե ինչ են մեզ ասում ժամանակակից մոդելները», - հայտարարել է հետազոտության եւս մեկ համահեղինակ, նույն համալսարանի դոկտորանտ Վան Ծյանը։
Գիտնականներն օգտագործել են ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Չինաստանի վերաբերյալ տվյալների հավաքածուներ՝ այն ամենի մասին, ինչ գտնվում է 30° C-ից ավելի հյուսիս, ներառյալ ԱՄՆ-ի մեծ մասը: Այս տվյալները ներառում են բուսականության առաջին նշանների հայտնվելու ամենամյա ամսաթվերը։
Օգտագործվել են նաեւ 1982-2018թթ. արբանյակային լուսանկարներ, որոնցում արձանագրվել է կանաչ բուսականության ի հայտ գալը: Այս բոլոր տվյալները համադրվել են այն տեղեկատվության հետ, թե հետազոտվող տեղամասերում քանի անձրեւոտ օր է գրանցվել յուրաքանչյուր ամսվա ընթացքում։
Այս բոլոր տվյալները համադրվել են այն տեղեկատվության հետ, թե հետազոտվող տեղամասերում քանի անձրեւոտ օր է գրանցվել յուրաքանչյուր ամիս։ Արդյունքում ստեղծվել է մոդել, որը թույլ է տալիս գնահատել, թե որքան շուտ գարուն կգա ընդհուպ մինչեւ 2100 թվականը։
Ընթացիկ մոդելներն արդեն ենթադրում են, որ բույսերի համար գարունը մինչեւ դարի վերջ այդ հյուսիսային տարածքների մեծ մասի համար հինգ-տասը օր շուտ կգա, սակայն այժմ անհրաժեշտ է նաեւ մեկ կամ երկու օրով փոփոխություն մտցնել յուրաքանչյուր տասնամյակի համար։





























