Meta-ն այլեւս աշխարհի 10 լավագույն ընկերությունների ցանկում չէ՝ ըստ շուկայական արժեքի: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հավաքագրված տվյալները:
Լրատվականի տեղեկատվությամբ՝ հինգշաբթի բորսայի փակումից հետո Meta-ի արժեքը կազմել է 565 միլիարդ դոլար, ինչի արդյունքում այն գրավել է 11-րդ հորիզոնականը՝ հաջորդելով Tencent չինական ընկերությանը: Սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել է աշխարհում վեցերորդ հորիզոնականը՝ գնահատվելով ավելի քան 1 տրիլիոն դոլար, սակայն մի քանի ամսվա ընթացքում կորցրել է իր շուկայական արժեքի շուրջ 46 տոկոսը:
Լավագույն տասնյակի առաջին տեղում է Apple-ը ընդհանուր առմամբ շուրջ 2,8 տրիլիոն դոլար արժողությամբ, որին հաջորդում է Microsoft-ը՝ գնահատվելով 2,2 տրիլիոն դոլար, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Saudi Aramco Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը, որի արժեքը կազմում է շուրջ 2 տրիլիոն դոլար:
Գործակալության տվյալներով՝ Meta-ի բաժնետոմսերի արժեքի ընդհանուր կորուստները գերազանցում են բոլորի շուկայական կապիտալացումը, բացի S&P 500 ինդեքսում ութ ընկերությունների:





























