Կիրակի Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը ԿԸՀ-ին ներկայացրել է փաստաթղթերի փաթեթ ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լրատվականին հանրապետության ԿԸՀ անդամ Իգոր Չոչիեւը պարզաբանել է, որ ներկայում տեղի են ունեցել թեկնածուներ առաջադրած բոլոր նախաձեռնող խմբերի ու կուսակցությունների ժողովներն ու համագումարները: Ավելի վաղ հայտարարված նախաձեռնող խմբերի ժողովներից իրավազոր է եղել 14 ժողով (որին մասնակցել է առնվազն 100 մարդ), այդ թվում՝ նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի եւ ՊՆ Իբրահիմ Գասեեւի թեկնածության շուրջ: Կայացել է նաեւ չորս կուսակցությունների համաժողով. Ժողովրդական կուսակցությունը նախագահի թեկնածուի պաշտոնում առաջարդել է խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Պլիեւին, «Միասնական Օսիան»՝ գործող նախագահ Անատոլի Բիբիլովին երկրորդ ժամկետով, Կոմկուսը՝ պատմաբան Թայմուրազ Թադտաեւին, եւ «Միասնական ժողովուրդ» կուսակցությունն՝ իրենց առաջնորդ, խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Կելեխսաեւին:
ԿԸՀ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ ԿԸՀ-ն ստացել է 11 նախաձեռնող խմբերի եւ կուսակցությունների փաստաթղթերը, որոնցից արդեն գրանցվել է արդեն վեց նախաձեռնող խումբ:





























