Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են, ներդրողները գնահատում են նավթի շուկայում առաջարկի աճի հեռանկարները։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,01 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,38 դոլարի, WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 90,13 դոլար։





























