Ձայնագրման հայտնի սրահներից մեկը` Frontiers Records-ը շուտով կթողարկի լեգենդար Uriah Heep ռոք խմբի Live In Armenia ձայնասկավառակը սեպտեմբերի 23-ին Եվրոպայում եւ սեպտեմբերի 27-ին` Հյուսիսային Ամերիկայում: Այդ մասին տեղեկացնում է BLABBERMOUTH.NE կայքը: Live In Armenia-ն կթողարկվի փայլուն digipak-ով` 2CD + DVD եւ երկու LP (միայն աուդիո) սկավառակների համար նախատեսված հավաքովի ծրարով:
2009թ հոկտեմբերին Uriah Heep-ն իր 40-ամյակի կապակցությամբ թողարկել է Celebration ալբոմը, որը ներառում էր նոր ձայնագրություններ, նրա ամենահաջողված թրեքներից 12-ը եւ եւս երկու բոլորովին նոր երգ: Այս ալբոմով ռոք խմբի համար նոր հետաքրքիր փուլ է սկսվել:
Խմբի կարգախոսը միշտ եղել է այսպիսին, «Եթե ժողովուրդը չի կարող գալ եւ լսել Heep-ի երաժշտությունը, մենք այն կտանենք նրանց տուն»:
«Այդ պատճառով, երբ խումբը հրավիրվեց Հայաստան, առանց երկար-բարակ մտածելու եկանք: Դա եզակի բան էր, քանի որ դա առաջինն էր մեզ համար եւ այն, որ մեր երաժշտությունը այդքան մեծ նշանակություն է ունեցել այդքան մարդկանց համար, ուղղակի հրաշք էր: Դրանից լավ ոչինչ չի կարող լինել»- ասել է Միկ Բոկսն ու հավելել. «Մի շարք տեխնիկական խնդիրներ կային, որոնք պետք է հաղթահարեինք, քանի որ մենք նվագում էինք վարձակալած տեխնիկայով, բայց զգացմունքներն այդ երեկո դարձան հաջողության բանալին, եւ եթե մեզ խնդրեն, մենք կվերադառնանք եւ նորից ելույթ կունենանք»:
Uriah Heep-ը, որը Black Sabbath-ի, Deep Purple-ի եւ Led Zeppelin-ի հետ ստեղծել է ծանր ռոքը, վաճառել է 30մլն-ի ալբոմ եւ իր ստեղծման օրվանից` 1969թ, Uriah Heep-ին կարելի է համարել Մեծ Բրիտանիայի ամենառաջադեմ ռոք խմբերից մեկը 20-21-րդ դարերում:




























