«Մենք նաեւ հավաստի տեղեկատվություն ունենք, որ ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, մահաբեր միջոցներ կկիրառեն՝ խաղաղ ցույցերը ցրելու կամ ենթադրվող քաղաքացիական դիմադրության խաղաղ գործողություններին այլ կերպ հակազդելու համար»:
Վաշինգտոնը նախազգուշացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, որ ՌԴ-ն «ոչնչացման կամ ճամբարներ ուղարկման» ենթակա ուկրաինացիները ցուցակներ ունի» ներխուժման դեպքում, AFP-ի մոտ հայտնված նամակի համաձայն:
Նամակում, մասամբ, ասվում է, որ Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» եւ նախազգուշացնում է «մարդու իրավունքների ոլորտում պոտենցիալ աղետի» մասին։
ԱՄՆ-ն «հավաստի տեղեկատվություն ունի առ այն, որ ռուսական զորքերը նույնականացված ուկրաինացիների ցուցակներ են կազմում, որոնք կսպանվեն կամ կուղարկվեն ճամբարներ ռազմական օկուպացիայից հետո», ասվում է նամակում։
«Մենք նաեւ արժանահավատ տեղեկատվություն ունենք, որ ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, մահաբեր միջոցներ կկիրառեն՝ խաղաղ ցույցերը ցրելու կամ քաղաքացիական բնակչության կողմից դիմադրության ենթադրյալ խաղաղ գործողություններին այլ կերպ հակազդելու համար», - ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին ուղղված ուղերձում:
Ժնեւում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Բաթշեբա Նել Քրոքերի կողմից ստորագրված նամակում նախազգուշացվում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է չարաշահումների հանգեցնել, ինչպիսիք են առեւանգումները կամ խոշտանգումները, եւ կարող է ուղղված լինել քաղաքական այլախոհների, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների եւ այլոց դեմ:
Երկուշաբթի AFP-ին ուղարկված էլեկտրոնային նամակում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հաստատել է, որ «այսօր առավոտյան մենք նամակ ենք ստացել Ժնեւում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից»: «Մենք ուսումնասիրում ենք այն»,- գրել է մամուլի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը:
ԱՄՆ-ի եւ արեւմտյան դաշնակիցների գնահատմամբ՝ «վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանն ավելի քան 150 հազար զինվոր է տեղակայել Ուկրաինայի սահմանների մոտ»:
Մոսկվան հերքում է, որ մտադիր է հարձակվել իր հարեւանի վրա, սակայն երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան երբեք չի միանա ՆԱՏՕ-ին եւ որ արեւմտյան դաշինքը զորքերը դուրս կբերի Արեւելյան Եվրոպայից, ինչն Արեւմուտքը հրաժարվում է անել, նշում է լրատվական գործակալությունը։





























