Եթովպիայում փետրվարի 20-ին Նեղոս գետի վրա գործարկվել է հսկա հիդրոէլեկտրակայան (հէկ), որի պաշտոնական անվանումն է՝ Եթովպիայի մեծ վերածննդի ամբարտակ։ Հազվադեպ մեգանախագծի տուրբիններն առաջինն աշխատեցրել է երկրի վարչապետ Աբի Ահմեդը, տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Եթովպիայի կառավարությունն արդեն ավելի քան 1,98 մլրդ դոլար է ներդրել նախագծում, ավարտի պահին դրա արժեքը կկազմի 5 մլրդ դոլար։ Եթովպիայի մեծ վերածննդի ամբարտակը  ամենամեծ հիդրոէլեկտրակայանը կդառնա Աֆրիկայում, որը կարտադրի 5150 Մվտ էլեկտրաէներգիա, որի մի մասը կարտահանվի հարեւան երկրներ։

Էլեկտրակայանի գործարկման սկիզբը անհանգստացրել է Եթովպիայի հարեւաններին՝ Սուդանին եւ Եգիպտոսին։ Նրանք մտահոգվում են, որ ջրամբարը կհանգեցնի ջրի պակասի Նեղոսի ստորին հոսանքում։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Եթովպիային նախնական համաձայնագիրը խախտելու մեջ, որն ստորագրվել է 2015թ. երեք երկրների կողմից, եւ որն արգելում է կողմերից յուրաքանչյուրին միակողմանի գործողություններ կատարել ջրօգտագործման հարցում։