Երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, միասնական եվրոպական արժույթը դոլարի նկատմամբ փոքր տատանումներ է ցույց տալիս՝ չնայած Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է Deutsche Welle-ն։
Այդպես, առավոտյան այն կարճ ժամանակով իջավ 1 եվրոյի դիմաց 1.13 դոլարի նշագծից, իսկ քիչ անց հասավ մեկ եվրոյի դիմաց 1.1309 դոլարի:
Եվրոպական կենտրոնական բանկը փետրվարի 21-ին մեկ եվրոյի դիմաց փոխարժեքը 1.1338 դոլար էր սահմանել:
Միեւնույն ժամանակ, Մյունխենի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է իր ամսական կանխատեսումը՝ մոտ 9000 մենեջերների հարցման հիման վրա։ Դրա տվյալներով՝ գործարար միջավայրի ինդեքսն աճում է արդեն երկրորդ ամիսն անընդմեջ եւ փետրվարին հասել է 98.9 կետի։
Reuters-ի կողմից հարցված տնտեսագետները մինչեւ 96.5 միավոր բարձրացում էին ակնկալում:
«Գերմանական տնտեսությունն ապավինում է համավարակի հետ կապված ճգնաժամի ավարտին։ Սակայն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սրումը շարունակում է ռիսկի գործոն մնալ»,- ընդգծել է Մյունխենի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Կլեմենս Ֆյուստը:
Այսպիսով, մենեջերները բիզնեսում տիրող իրավիճակը եւ առաջիկա վեց ամիսների հեռանկարները շատ ավելի լավ են գնահատել, քան նախորդ անգամ։





























