Դաշնային խորհուրդը համաձայնություն տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԶՈւ-ն օգտագործել երկրի սահմաններից դուրս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը Դաշնային խորհուրդ փաստաթուղթ էր ուղղել արտասահմանում Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը նախօրեին ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը ճանաչող  հրամանագրեր ստորագրեց, ինչպես նաեւ հանձնարարեց ապահովել խաղաղության պահպանումը հանրապետություններում: