ԵՄ նախարարները միաձայն համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ, որոնք ուղղված են 27 անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք «խաթարում են Ուկրաինայի ամբողջականությունը», ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է BBC-ն։
Բորելը մամուլի ասուլիսին հայտնել է, որ պատժամիոցները կտարածվեն «ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի-ի ճանաչմանը կողմ հանդես եկած ռուս խորհրդարանականների վրա, ինչպես նաեւ ռուս առաջնորդներին եւ այդ տարածքներում օպերացիաները ֆինանսավորող բանկերի վրա»:
Նրա խոսքով՝ դա կազդի Ռուսաստանի եւ ՌԴ կառավարության՝ կապիտալին, ֆինանսական շուկաներին և ԵՄ ծառայություններին հասանելիության վրա։
Սակայն, ըստ նրա, պատժամիջոցները դաշինքի պատասխանի միայն մի բաղադրիչն են լինելու։





























