Հուլիսի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Թալինի բաժին է դիմել 71-ամյա Փարի Ա.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, ոմն Արտակ, ապօրինի մուտք է գործել իր տուն, պահանջել գումար, սպառնացել եւ փորձել խեղդել իրեն, ծեծի է ենթարկել, դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Ծերունին կարողացել է հրել նրան` փախել է տնից` դուռը փակել նրա վրա, սակայն ավազակը դուռը կոտրելով` դիմել է փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Արտակի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:



























