Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները հուլիսի 21-ին թմրանյութ աճեցնելու կասկածանքով, զննություն են կատարել 40-ամյա Գրիգոր Զ.-ի` Կնունյաց փողոցում գտնվող  տան բակում:

Ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նրա բակից հայտնաբերվել եւ առգրավվել է խնամքով աճեցրած, վերջնամասերից պոկած կանեփ բուսատեսակի 9 ցողուններ` 1.900 գ ընդհանուր կշռով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: