Երեւանի Սարյան եւ Լեոյի փողոցների խաչմերուկում հուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.30-ին 31-ամյա Ալվարդ Ա.-ի վարած «Տոյոտա Վիթիզ» մակնիշի ավտոմեքենան բախվել է 40-ամյա Հմայակ Գ.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Ալվարդ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կատարվում է քննություն: