Ուկրաինայի ապառազմականացման հարցով Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության ժամկետը կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ժամկետները կորոշվեն  ըստ արդյունավետության եւ նպատակահարմարության։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

«Ժամկետները որոշվում են ըստ արդյունավետության եւ նպատակահարմարության։ Այն կորոշի Գերագույն գլխավոր հրամանատարը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը նաեւ նշել է, որ չի կարող ռազմական տեղեկատվություն հրապարակել, եւ պաշտպանության նախարարությունը մնում է միակ աղբյուրը։ 

«Ես չեմ կարող ձեզ որեւէ տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի Դաշնության ռազմական, տեխնոլոգիական կամ այլ բաղադրիչի մասին։ Տվյալ դեպքում միակ աղբյուրը մեր ռազմական գերատեսչությունն է»,- հավելել է Պեսկովը։

Նա նշել է, որ ՌԴ նախագահը հստակ ձեւակերպել է տեսլականը, թե ինչ գործողություններ է ակնկալում Ռուսաստանն Ուկրաինայից։ «Բավական հստակ ձեւակերպվել է։ Այն է՝ չեզոք կարգավիճակը, սպառազինություն տեղակայելուց հրաժարումը։ Նա այդ մասին խոսել է։ Եվ այստեղ հարցն այն է, թե արդյոք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան»,- եզրափակել է Պեսկովը։