Բելառուսը կցանկանար իր տարածքում  «Իսկանդերներ» եւ «Ս-400»-ներ տեղակայել։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է БЕЛТА-ն։

«Մենք Պուտինի հետ պայմանավորվել ենք, որ ես դեռ կմտածեմ, թե ինչ ժամանակակից զինտեխնիկա է մեզ անհրաժեշտ։ Այսօր մենք խորհրդակցել ենք զինվորականների հետ, եւ տեսնում ենք, որ ցանկալի կլիներ «Իսկանդերներ» եւ «Ս-400»-ներ տեղակայել, որպեսզի մենք վերահսկեինք իրավիճակը մինչեւ Բեռլին։ Ս-400-ն այնպիսի զենք է, որն ամեն ինչ տեսնում է եւ սթափեցնում է մեր հակառակորդներին»,- ասել է Բելառուսի նախագահը։  

«Այսօր կամ վաղը մենք կխոսենք Ռուսաստանի նախագահի հետ, թե ինչպես ամրապնդվել արեւմտյան ուղղությամբ։ Ուկրաինա-Ուկրաինա, բայց ահա արդեն տեղաշարժվում են Լեհաստանում եւ Լիտվայում, տեղակայում են բրիգադներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ այլն։ Նրանք դա անում են վաղուց»,- նշել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ամենահզոր զսպող միջոցները «Իսկանդերները» եւ «Ս-400»-ներն են։     

Լուկաշենկոն նշել է, որ այժմ կենտրոնանում է միայն ռազմական անվտանգության վրա, որպեսզի հետագայում հնարավոր հակամարտությունը սահմանների մոտ անակնկալ չլինի։