Բելգիայում այսօր` հուլիսի 23-ից ուժի մեջ է մտնում օրենքը, որով արգելվում է հասարակական վայրերում փարանջա, նիկաբ եւ բուրկի կրել, հաղորդում է MIGnews.com-ը:
Դրանք մահմեդական երկրներում կանացի հագուստի տարրեր են, որոնք ամբողջությամբ կամ մասնակի ծածկում են կնոջ դեմքը:
Այդ օրենքը խախտողներին սպառնում է 7 օրվա ազատազրկում կամ 137 եվրոյի հասնող տուգանք:
Բելգիան Ֆրանսիայից հետո երկրորդ եվրոպական երկիրն է, որտեղ օրենքով նման արգելք է մտցվում:



























