Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում գտնվող եւ ռուս ցար Նիկոլայ 2-րդ կողմից կառուցված պալատը որպես գոմ են օգտագործում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Նիկոլայ 2-րդի կողմից կառուցված պալատը պետք է  վերանորոգվեր, սակայն այն դեռ գտնվում է ամխիթար վիճակում, իսկ պալատի ներսում անասուններ են պահում, որը նաեւ հովիվների համար եւս կացարան է ծառայում։ 

Պալատը երկար տարիներ եղել է զինվորական գոտում, այնուհետ այն հանձնվել է Մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը։   Խնդրի հետ կապված Տուրիզմի եւ մշակույթի նահանգային վարչության պետ Հաքան Դողանայը նշել է, թե այդ շինությունը ըստ օրենքի առանց վճարի 49 տարվա վարձակալության է տրվել։

Ներկա պահին 24 սենյակներից բաղկացած պալատում անասուններ են պահում։