ԱՄՆ Ջորջիա նահանգի մայրաքաղաք Ատլանտայում ընձուղտ է լույս աշխարհ եկել։ Սա կենդանաբանական այգու 122-ամյա պատմության ընթացքում նման երկրորդ դեպքն է։ Հնգամյա Մոնայի առաջնեկը կշռում է 45 կգ, իսկ հասակը 1,8 մետր է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ձագուկն առայժմ մոր հետ է, սակայն շատ շուտով պետք է ծանոթանա ցեղակիցների հետ։
Ընձուղտների հղիությունը տեւում է 15 ամիս։ Նրանք ծննդաբերում են կանգնած վիճակում, իսկ ձագերը կարողանում են քայլել լույս աշխարհ գալուց արդեն մի քանի ժամ անց։




























