Մեքսիկայի իրավապահ մարմինները ԱՄՆ սահմանի մոտ գտնվող Սյուդադ Հուարես քաղաքում երկօրյա օպերացիա են իրականացրել: Ինչպես հաղորդում է  CNN –ը` հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչներին,  արդյունքում ձերբակալվել է  500 տղամարդ եւ 530 կին: Բոլոր ձերբակալվածները կասկածվում են սեռական շահագործման  եւ մարդկանց անօրինական վաճառքի մեջ:  Օպերացիայի ժամանակ ոստիկանների կողմից ազատվել են 20 անչափահաս աղջիկներ:

Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, իրավապահների տվյալներով` 2010 թ-ին Սյուդադ Հուարեսում  անհետացել է առնվազն 59 կին: 1993 -2005թթ. կորած կանանց թիվն ավելի քան  3 հազար է: