Ճապոնիայի ռազմածովային ուժերում պաշտոնապես ընդունվել է նոր տեսակի «Թայգեյ» սուզանավը։ Դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել Յոկոսուկա ռազմածովային բազայում, հաղորդում է Kyodo գործակալությունը։

«Թայգեյ» («Մեծ կետ») ճապոնական նավատորմի 22-րդ գրոհային սուզանավն է։ Սա նոր տեսակի դիզելային-էլեկտրական սուզանավ է՝ առաջինն իր շարքում։

Այն ունի 3000 տոննա տարողություն եւ 84 մետր երկարություն, համալրված է նոր տեսակի լիթիում-իոնային մարտկոցով։ Այն տարբերվում է անաղմուկությամբ, նշում է Kyodo-ն։ Թիմը կազմված է 70 անձից։

Սուզանավը զինված է տորպեդներով եւ Harpoon բարձր ճշգրտության հականավային հրթիռներով։ Yomiuri թերթի տվյալներով՝ ապագայում սուզանավերը կարող են համալրվել նաեւ թեւավոր հրթիռներով, որոնց հեռահարությունը կարող է հասնել 1000 կմ-ի։