Երեւանում հունիսի 24-ի գիշերը Արգավանդի խճուղու թիվ 6 էլեկտրասյան մոտ իրար են բախվել 22-ամյա Ռոման Բ.-ի վարած BMW մակնիշի եւ 26-ամյա Լիպարիտ Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ BMW-ի ուղեւոր 42-ամյա Հրաչ Մ.-ն մարմնական վնասվածքներով դիմել են բուժօգնության «Մալաթիա» բժշկական կենտրոն եւ բուժօգնություն ստանալով` գնացել է:
Կատարվում է քննություն:



























