Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները հուլիսի 25-ին Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող 46-ամյա Վահե Ջ.-ին պատկանող այգուց բերման են ենթարկել վերջինիս եւ 40-ամյա Վարդան Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վարդան Թ.-ի ձեռքին եղել է 0,8 գ կանաչ կանեփանման խոնավ զանգված, որի վերաբերյալ վերջինս հայտնել է, որ հայտնաբերվածն ինքը քաղել է նշված այգուց, իր օգտագործման համար` Վահե Ջ.-ի համաձայնությամբ եւ մասնակցությամբ:
Զննությամբ նշված այգուց հայնաբերվել եւ արմատախիլ է արվել 666 գ ընդհանուր կշռով կանեփանման երեք թուփ:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























