Ոստիկանության Մալաթիայի բաժնում հուլիսի 25-ին հաղորդում է ստացվել, որ ժամը .16.00-ին ավտովթար է տեղի ունեցել Ծովակալ Իսակովի պողոտայում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 65-ամյա Խաչիկ Ս.-ի վարած թիվ 203 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի միկրոավտոբուսը, Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 25 էլեկտրասյան մոտ բախվել է 53-ամյա Նորայր Գ.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով Խաչիկ Ս.-ի ուղեւորուհի 50-ամյա Անուշ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























